Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդ են սպանել

Ապրիլ 11,2009 00:00

Երեւանում կատարվել է տաքսու վարորդի դաժան սպանություն: Ինչպես հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1981 թ. ծնված Գարիկ Սարուխանյանը մարտի 29-ին, ժամը 22-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել, իսկ մարտի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից նրան պատկանող՝ տաքսու պարբերանշանով, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում կանգնեցնելու փորձ կատարելու ժամանակ 2 ուղեւորն ու վարորդը, թողնելով այն, դիմել էին փախուստի: Ապրիլի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մանուկ Ս.-ին եւ 1984 թ. ծնված Վարդան Վ.-ին: Վերջիններս խոստովանել են, որ մարտի 29-ին, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Հալաբյան փողոցում նստել են Գ. Սարուխանյանին պատկանող ավտոմեքենան: Հասնելով Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկ, Մանուկ Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Գ. Սարուխանյանի պարանոցին եւ սպանել, որից հետո դիակը տեղափոխել են ամայի տարածք, ծածկել խճաքարերով եւ հափշտակել Գ. Սարուխանյանին պատկանող ավտոմեքենան, բջջային հեռախոսն ու թվային լուսանկարչական ապարատը: Դեպքի վայրում հայտնաբերվել է Գ. Սարուխանյանի դիակը: Մանուկ Ս.-ն եւ Վարդան Վ.-ն ձերբակալված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել