Ապրիլի 9-ին ոստիկանության Վայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել «Վայք-Գազ» ՍՊԸ բենզալիցքավորման կայանի լիցքավորող, 1966 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, 3 անհայտ անձինք զինված հարձակում են գործել Երեւան-Մեղրի ճանապարհին գտնվող նշված բենզալիցքավորման կայանի վրա, հրազենային վնասվածքներ հասցրել Հրաչիկ Բ.-ի ձախ ձեռքին եւ գլխին, հափշտակել մոտ 120 հազար դրամ եւ բջջային հեռախոս, ապա մուգ գույնի «ՎԱԶ-2108» կամ «ՎԱԶ-2109» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ Երեւանի ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: