Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՈՀ Է, ՈՐ ԱՆԴԱՄ ՉԷ

Ապրիլ 10,2009 00:00

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող Սեւակ Արամազդի (Հովհաննիսյան) «Արմէն» վեպի եւ Մոսկվայում հրատարակված ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Սեւակ Արամազդը հրատարակել է 6 գիրք, գեղարվեստական թարգմանություններ է արել գերմանալեզու գրականությունից, ունի նաեւ գրականագիտական եւ փիլիսոփայական հոդվածներ:

«Առավոտի» հետ զրույցում գրողն ասաց. «Արմէնը» հայ էության, ճակատագրի գեղարվեստական վերարտադրումն է: Յուրաքանչյուր հայ կարող է իրեն ճանաչել Արմենի կերպարի մեջ, որը դառնում է իրական զոհ: Ամեն հայ զոհ է այն իմաստով, որ ինքն իրենից անկախ պատճառներով չի կարողացել գտնել իր ինքնությունը եւ վերամիավորվել իր էության հետ»: Գիրքը հրատարակվել է գրողի ֆինանսական միջոցներով. Գերմանական բանկից վերցրած վարկով:

1988-ից Սեւակ Արամազդը Հայաստանի գրողների միության անդամ է եղել, սակայն վերջին երկու տարիներին հայտնաբերել է, որ իր անունը դուրս է մնացել այն ցուցակից, որը հրապարակվել է ինտերնետում: Սեւակ Արամազդը «Առավոտի» հետ զրույցում այդ առթիվ ասաց. «Եթե իմ անունը ինչ-ինչ պատճառներով դուրս են թողել իրենց շարքերից, ապա իրենք կայացրել են իմաստուն որոշում, որը ողջունում եմ, որովհետեւ ինձ նման գրողները չպետք է տեղ գտնեն նման միության շարքերում: Մարդը, որ իրեն հարգում է ու որոշ չափով մտավորական համարում, չի կարող լինել այնպիսի միության անդամ, որտեղ ծեծկռտուքով են շփվում իրար հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել