Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿ՝ ԲԵՔՀԵՄԻ ՀԵՏ

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները, հիշելով ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի ապրիլի 1-ին «Ուեմբլի» ստադիոնում կայացած Անգլիա-Ուկրաինա հանդիպման (այն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1) նախապատրաստությունը, մի հետաքրքիր պատմություն են նկարագրում:

Հավաքականի վերջին՝ բաց մարզմանը, ֆուտբոլիստների մարտական ոգին բարձրացնելու նպատակով հրավիրվել էր Բրիտանիայի թագավորական ծովային հետեւակի 30 զինվոր: Վերջիններս էլ, գիտենալով, որ այդ հանդիպումը կայանալու է կատակի միջազգային օրը, որոշել էին՝ ով ինչպես կարող է զվարճացնել մարզիկներին: Եվ դա նրանց ընդհանուր առմամբ հաջողվել է: Սակայն մի ֆուտբոլիստ՝ հանրահռչակ Դեւիդ Բեքհեմը, այդ օրը երբեք չի մոռանա: Երբ Բեքհեմը բարեւելով սեղմել է իրեն բաժին հասած զինվորի ձեռքը, վերջինիս այդ վերջույթը «պոկվել» ու մնացել է անակնկալի եկած ֆուտբոլիստի ձեռքում: Ընդ որում, զինվորականը բարձրաձայն ճչացել է. «Այս ի՜նչ արիր: Ձեռքս պոկեցիր»: Հասկանալի է, Բեքհեմը տեղում գունաթափվել է ու քիչ է մնացել գիտակցությունը կորցնի: Միայն այն ժամանակ, երբ նույն պահին բոլորն սկսել են ծիծաղել, աստղը հասկացել է, որ դա ընդամենը կատակ է: Իսկ քիչ անց իմացել է նաեւ, որ կատակասեր այդ զինվորը ձեռքը կորցրել է Աֆղանստանի պատերազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել