Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ

Ապրիլ 10,2009 00:00

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր համակարգող Իվան Խոդաբաշը մեկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Երեւան: Այցի նպատակը եղել է մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պարոնայք Խոդաբաշը եւ ՀԲՖ-ի նախագահ Արման Մուրադյանը այցելել են մարզահամերգային համալիր, որտեղ համակարգողը ծանոթացել է մարզակառույցում կատարված եւ կատարվող բոլոր աշխատանքներին, այդ թվում նաեւ՝ կազմակերպական բնույթի: Այնուհետեւ Իվան Խոդաբաշը եւ Հայաստանում մարզաձեւի ղեկավարը շրջել են այն հյուրանոցներում, որտեղ հանգրվանելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանող պատվիրակությունները, իսկ վերջում քննարկել աշխարհի առաջնության անցկացմանն առնչվող այլ խնդիրներ: ԱԻԲԱ-ի գլխավոր համակարգողը գոհ է մնացել կատարված եւ կատարվող աշխատանքների ընթացքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել