«Armchess.am»-ը հրապարակել է օգոստոսի 8-24-ը Երեւանում առաջին անգամ կայանալիք ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան պրի» մրցաշարի մասնակից այն 14 գրոսմայստերների անունները, որոնց ըստ գործակիցների ընտրել եւ նրանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Շախմատի միջազգային ֆեդերացիան:
Բացի մեր հանրապետության ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանից եւ Լեւոն Արոնյանից, այստեղ հանդես կգան գրոսմայստերներ Եվգենի Ալեքսեեւը, Էտյեն Բակրոն, Պավել Էլյանովը, Բորիս Գելֆանդը, Էռնեստո Ինարկիեւը, Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Յակովենկոն, Գատա Կամսկին, Սերգեյ Կարյակինը, Ռուսլան Կասիմջանովը, Պետեր Լեկոն եւ Վան Յուեն: