Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ Շիրակի մարզում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 2482 բնակարան, որից 2300-ը՝ Գյումրիում: Ըստ փոխմարզպետի, նոյեմբերին Գյումրիում նախատեսվում է շահագործման հանձնել 1320 բնակարան, եւ դրա շնորհիվ մարզկենտրոնում մոտ 90%-ով կլուծվի անօթեւանության խնդիրը:
Փոխմարզպետը ասել է, որ Գյումրիում բնակարանների շինաշխատանքներն սկսվել են եւ ապրիլի 3-ի դրությամբ՝ մոտ 10 շենքերի հիմքերն արդեն փորվել են: Գյուղական բնակավայրերում բնակարանների շինաշխատանքները դեռեւս չեն սկսվել, ինչը պայմանավորված է տեխնիկական մի շարք խնդիրներով, որոնք առաջիկայում կլուծվեն: Սամվել Պետրոսյանը ասել է նաեւ, որ անցյալ տարի մարզում վերանորոգվել է 21 դպրոց, իսկ այս տարի նախատեսվում է վերանորոգել 38-ը: