Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղորայքն ու ափիոնը հայտնաբերել են

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւոր, Ռուսաստանի քաղաքացի Նարինե Նալբանդյանի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերել են 35 անուն չհայտարարագրված դեղորայք, որը նա փորձել է թաքցնել մաքսային հսկողությունից: Մաքսայինի աշխատակիցները երեկ Մեղրիի մաքսակետում կանխել են նաեւ 22,8 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ներմուծումը հանրապետություն: Թմրամիջոցը հայտնաբերվել է ուղեւորային ավտոբուսի վարորդ Դոլատի Թուրքփուր Բաբակի բաճկոնի գրպանում: Նրա մոտ հայտնաբերվել է նաեւ դեղորայքի 80 դատարկ սրվակ: Նշենք, որ 1 գրամ ափիոնի արժեքը մոտ 20 հազար դրամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել