Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ԿԻՆ Է

Ապրիլ 10,2009 00:00

Ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքի մատույցներում, Զվարթնոց կամրջի վրա, կատարված Ջիվան Գասպարյանի սպանության վերաբերյալ քրեական գործով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակչուհի, 1972 թ. ծնված Արմինե Հովսեփյանը:

Համաձայն մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալման պատճառը Ջիվան Գասպարյանին ունեցած խոշոր չափի դրամական պարտքն է եղել: Չի բացառվում, որ սպանության շարժառիթը հենց պարտքն է: Արմինե Հովսեփյանն Էջմիածնում հայտնի է իր ոչ լավ համբավով: Թերեւս դա էր պատճառը, որ նրա ձերբակալության մասին լուրը հարեւաններին անակնկալի չի բերել: Ըստ վերջիններիս՝ երիտասարդ կինը նաեւ վաշխառու էր ու տղամարդկանց իր ցանցը գցելու միջոցով գումարներ շորթելու վարպետ: Մարդիկ չեն բացառում, որ Ջիվան Գասպարյանը եւս կարող էր հայտնվել Արմինեի որոգայթում:

Նկատենք, որ Ջ. Գասպարյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ էր եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմներից: Ուստի հասկանալի է ոստիկանության Էջմիածնի բաժնի շահագրգռվածությունը հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու հարցում: Այսօր լրանում է 72 ժամը, որի ընթացքում ձերբակալվածին կամ պետք է մեղադրանք առաջադրվի եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվի դատարան, կամ նա պետք է ազատ արձակվի: Հիշեցնենք, որ Ապարանի «Ճանշին»-ի պետ Ջիվան Գասպարյանը ապրիլի 5-ի երեկոյան իր մեքենայում ծոծրակին հրազենային վնասվածքով սպանված էր գտնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել