Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՂԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՀՈՐ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԸ

Ապրիլ 09,2009 00:00

Օրերս ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 4-ամյա Մայքի կյանքը բժիշկները մի կերպ են փրկել: Տղան հիվանդանոց է տեղափոխվել ստամոքսի խանգարումով: Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Մայքի հիվանդության պատճառը ոչ թե նրա ընդունած մանկական սնունդն է, այլ պահպանակները, որը նա երկար ժամանակ ծամելուց հետո կուլ է տվել, կարծելով, որ մաստակ է: Տղան ծնողներին պատմել է, որ հայրիկի աշխատասենյակում խաղալիս պատահաբար մի տուփ է գտել, բացել է ու սկսել ծամել, որովհետեւ դրանցից իր սիրելի մաստակի՝ Hubba-Bubba-ի համն էր գալիս (մաստակը ելակի համ ունի): Մայքի հայրը դժբախտ պատահարից հետո շտապել է տուն ու հայտնաբերել, որ որդին ելակի համով 6 հատանոց պահպանակի տուփից «օգտագործել» է հինգը՝ հայրիկի համար թողնելով միայն մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել