Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆ ԿՀԱՄԱԼՐԻ ՄԱԴԱՄ ՏՅՈՒՍՈՅԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Ապրիլ 09,2009 00:00

Վաշինգտոնում Մադամ Տյուսոյի թանգարանը հանրության ուշադրությանը կներկայացնի Միացյալ Նահանգների գործող նախագահի տիկնոջ՝ Միշել Օբամայի մոմե արձանը։ Այդ մասին հաղորդում է «Segodnya.ua»-ն։ «Սա աննախադեպ իրադարձություն է մեզ համար։ Այցելուները կկարողանան մոտ տարածությունից տեսնել արձանը, լուսանկարվել եւ նույնիսկ ողջագուրվել Միշել Օբամայի հետ»,- նշել է թանգարանի ներկայացուցիչ Գլեդվին Լոպեսը։ Միշել Օբաման կդառնա ԱՄՆ երրորդ առաջին տիկինը, ում մոմե արձանը կտեղադրվի թանգարանում։ Միշելից առաջ նման պատվի էին արժանացել միայն Ժակլին Քենեդին ու Հիլարի Քլինթոնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել