Կալիֆոռնիայի նահանգի բնակչուհի Գերտրուդ Բեյնսը, որը 115 տարեկան է, պաշտոնապես «Գինեսի ռեկորդների գրքի» կողմից ճանաչվել է երկրագնդի ամենատարեց կին, հաղորդում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով կալիֆոռնիական հեռուստատեսությունը:
Ըստ բժիշկների, Բեյնսը սոսկ երկու բողոք ունի եւ դրանք երկուսն էլ բացառապես խոհարարական բնույթի են: Ի պատասխան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ստացված շնորհավորանքի, Բեյնսը մտադրություն է հայտնել կրկին նրա օգտին քվեարկել 2012 թվականին:
Բեյնսը աշխարհի ամենատարեց կին է ճանաչվել այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին Պորտուգալիայում 115 տարեկան հասակում վախճանվեց Մարիա դի Ժեզուսը: