Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍԻՐՈ» ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 09,2009 00:00

Դեռահասների ինքնատիպ ճաշակը

«Սիրում եմ քեզ մեր տան շան պես, ուզում եմ գզեմ, վախում եմ կծես»:

«Սիրում եմ քեզ իմ անգին,

Գդալով տամ քո գանգին,

Քո սիրո դարդից

էնքան եմ լացել,

Հնդիկ դերասան

Ջիմին եմ դարձել,

Սիրում եմ քեզ այլանդակ

Դու իմ սրտի կարկանդակ»:

«Մի քիչ կամաց հետեւդ շարժի կամ ինձ տեղափոխի առաջի գրպան, արդեն գլուխս պտտվում ա ու սիրտս էլ խառնում ա: Քո հեռախոս…»:

«Սեքսը մաթեմատիկա է: Պետք է վերցնել կնոջը, գումարել անկողինը, հանել շորերը, բաժանել ոտքերը եւ հուսալ, որ մնացորդներ չլինեն»…

Այս եւ այլ «գլուխգործոցներին» ցանկության դեպքում կարելի է հանդիպել https://sms2send.com-ում, որից օգտվում են հիմնականում դեռահասները:

Այժմ ինտերնետը հասանելի է գրեթե բոլորին, իսկ վերջինիս ընձեռած հնարավորությունները շատ են ու տարբեր: Գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որտեղ կարելի է գրանցվել, ծանոթություններ հաստատել, հաղորդակցվել եւ այլն: Կան նաեւ բազմաթիվ այլ կայքեր, որտեղից կարելի է հետաքրքրաշարժ եւ ուսուցանող ինֆորմացիա ստանալ, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնց առկայությունը բացարձակ անիմաստ է:

Հատկապես վերջին տարիներին, երբ Հայաստանում մոդա դարձան բջջային հեռախոսներն ու դեռահասների համար դրանց անպատճառ «անհրաժեշտությունը», նրանք, եւ ոչ միայն նրանք, դասերը սովորելու փոխարեն, սկսեցին տարվել միմյանց տարբեր բովանդակություններով, անիմաստ ու անհեթեթ sms հաղորդագրություններ ուղարկելով: Հիմնականում դեռահասների շրջանում միմյանց ուղարկած հաղորդագրությունները տարբեր բնույթի են՝ սիրային, հումորային եւ մեծ մասամբ՝ իրենց հորինած տեքստերով: Այժմ ոչ միայն դեռահասները, այլեւ անիմաստ sms հաղորդագրությունների սիրահարները հնարավորություն ունեն սեփական ուղեղը չծանրաբեռնել սիրային քառյակ հորինելով, այլ օգտվել https://sms2send.com էջի եռալեզու «գիտահանրամատչելի», անհայտ հեղինակների «օրիգինալ» sms-ներից: Հետաքրքիր է, ի՞նչ կարող է սովորել դեռահասը՝ ընթերցելով ու հասակակիցների շրջանում տարածելով այս հաղորդագրությունների տեքստերը. «Վիագրա լայթ. հատուկ Հայաստանի համար՝ առաջացնում է միայն համբուրվելու ցանկություն», «Վախենո՞ւմ ես հեռախոսով սեքսից. ռետինե ձեռնոցներով դա սարսափելի չի», «Աբարանցին երեխուն գիշերը դնում ա վիբրատորի վրա, որ տնեցիք լացից չզարթնեն», «Ի՞նչ ես ընկել էտ ինքնահավանի հետեւից… ջանդամ թե չի նեղացել… զատո ես միշտ քո հետ եմ ու վիբրատոր էլ ունեմ: Քո հեռախոս…», «Մի՛ ամուսնացեք արտասահմանցիների հետ, աջակցե՛ք հայրենական արտադրողին», «Շեֆի մոտ մինչեւ 16 տարեկանների մուտքն արգելվում է», «Անվտանգության կանոնները խախտելու դեպքում՝ մարդիկ ոչ միայն մահանում, այլեւ ծնվում են», «Գարնանը տղամարդուն գրավում է կանանց ոտքերի ոչ թե գեղեցկությունը, այլ առկայությունը», «Կյանքը դա մահացու հիվանդություն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով», «Պարտականությունները լինում են 3 տեսակի՝ հաճելի, տհաճ եւ… ամուսնական…», «Իսկական սեքսը դա այն է, որից հետո նույնիսկ հարեւաններն են դուրս գալիս ծխելու», «Եթե նստած ես իմ կողքին եւ սիրում ես ուրիշին, ապա թույլ տուր իմ անգին, թքեմ ես քո ճակատին», «Նասկի ես դու հոտով, տոչնի իմ ոտով, կոշիկս քեզ տեսավ, մնաց կարոտով», «Կուրսի՞ ես ձեր զուգարանում ինչ է կատարվում: Երեկ դուռը բացեցի՝ սաղ սկսեցին պապա գոռալ»:

Հավելենք նաեւ, որ մենք մեզ «թույլ չենք տվել» խմբագրել վերը շարադրված sms հաղորդագրությունների տեքստերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել