Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապրիլ 09,2009 00:00

ԷՍՏՈՆԻԱՅԻՑ ԷԼ ՀԵՏ ՄՆԱՑԻՆՔ

\"\"Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցանկը, որում Հայաստանը նահանջել է եւս չորս հորիզոնականով եւ հանգրվանել 124-րդ հորիզոնականում:

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի որակավորման փուլի 5-րդ խմբում մեր մրցակիցներից Իսպանիան շարունակում է պահպանել առաջատարի դերը: Մյուս երկրների ազգային հավաքականները զբաղեցնում են հետեւյալ տեղերը.

14. Թուրքիա -3 քայլ

38, Բոսնիա +20

62. Բելգիա -13

115. Էստոնիա +11:

Վերջին տարիներին Էստոնիան ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում գերազանցեց Հայաստանին:

ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻՆ

Ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին հյուրընկալելու է Բոսնիային, իսկ չորս օր անց՝ սեպտեմբերի 9-ին, սեփական հարկի տակ ընդունելու է Բելգիայի ընտրանուն: «Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ Բելգիայի թագավորության ֆուտբոլային միության ղեկավարությունը բավարարել է մամուլի ու ֆուտբոլասերների պահանջները եւ Ռենե Վանդերեյկենին ազատել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Հեռացումը պայմանավորված է աշխարհի առաջնության որակավորման փուլում վերջին ժամանակներս թիմի ցույց տված ցածր արդյունքներով: Համբերության բաժակի վերջին երկու կաթիլները եղել են Բոսնիայի հավաքականից կրած երկու անընդմեջ պարտությունները: Իսկ ո՞վ է ստանձնելու ազգային հավաքականի ղեկը: Բելգիայի զանգվածային լրատվամիջոցներն այդ պաշտոնի ամենահարմար թեկնածու համարում են Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին՝ նշելով, որ նրա նշանակումը կատարյալ ընտրություն կլիներ: Իսկ բուքմեյքերական գրասենյակներն արդեն 5:1-ի հարաբերակցությամբ դրույքներ են սահմանում, որ հենց հոլանդացի այդ մասնագետին կվստահվի պատասխանատու պաշտոնը:

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՀԵՐԹՆ Է

Նախորդ օրը եւ երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները:

Հանրապետության բազմակի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվեց «Կիլիկիային» եւ կրկնեց առաջին հանդիպման արդյունքը՝ 3:0, եւ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց: «Գանձասարը» թեեւ նվազագույն 1:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ, սակայն մինչ այդ կրած 1:4 խոշոր հաշվով պարտության պատճառով ճանապարհը զիջեց մրցակցին:

Երեկ կայացան 1/4 եզրափակիչի մյուս զույգերի հանդիպումները: «Արարատը», որ մինչ այդ արդեն պարտվել էր (0:2), այս անգամ մեկ անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Իսկ «Շիրակը» հարազատ պատերի ներքո որքան էլ ջանաց գոնե սկզբի համար վերականգնել 0:2 հաշվով կրած պարտության նժարների հավասարակշռությունը, ստիպված եղավ բավարարվել 1:0 հաշվով տարած հաղթանակով, ինչը միայն կարող է սփոփել պատվախնդիր գյումրեցուն:

Այսպիսով, ապրիլի 14-15-ին եւ 21-22-ին կկայանան կիսաեզրափակիչի հանդիպումները: Սեփական հարկի տակ եւ մրցակցի դաշտում կխաղան «Ուլիս»-«Կիլիկիա» եւ «Միկա»-«Բանանց» թիմերը:

Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել