Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ

Ապրիլ 09,2009 00:00

Ապրիլի 7-ին Գերմանիայում, Բավարիայի Լանդսհուդ քաղաքի դատարանի շենքում 60-ամյա թոշակառուն սպանել է 1 մարդու եւ վիրավորել եւս երկուսին: Հանցագործության պատճառը բարեկամների հետ երկար տարիներ ձգվող դատական վեճն էր: Դատական նիստի ընդմիջման ժամանակ նա սպանել է եղբոր 48-ամյա կնոջը, ծանր վիրավորել է փաստաբաններից մեկին եւ վնասել է մի կնոջ ձեռքը: Դրանից հետո հանցագործը ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր գլխին: Հաղորդում է Lenta.ru-ն: Ատրճանակը, որով իրականացվել է հանցագործությունը, դեռեւս 70-ական թվականներից օրինական ձեւով պատկանում էր այդ մարդուն: Բարեկամներից մեկի խոսքերով, թոշակառուն թողել է հրաժեշտի նամակ, որում նշում էր, թե արդեն տասնամյակներ շարունակ ահաբեկչության է ենթարկվում իր բարեկամների կողմից: Նամակում ասվում էր նաեւ, որ ինքը պատրաստվում է պատժել իր բարեկամներին եւ վճարել դրա համար ամենաբարձր գինը՝ հրաժեշտ տալ կյանքին: «Երբ այդ ամենը տեղի ունենա, ես ինձ մարդասպան չեմ զգա»,- գրել է հանցագործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել