Երեքշաբթի օրն ավարտվեց Պերուի նախկին նախագահ՝ 70-ամյա Ալբերտո Ֆուհիմորիի գործով դատաքննությունը: Ընդհանուր առմամբ անց է կացվել 150 նիստ, որոնց ընթացքում դատավորները լսել են ավելի քան 80 վկայի: Արդյունքում Ֆուհիմորին մեղավոր է ճանաչվել մարդու իրավունքների մի շարք խախտումներում: Դատախազը պահանջել է պատժի առավելագույն չափ՝ 30 տարի ազատազրկում: Նախկին նախագահը մեղադրվում է 1990-ականների սկզբին մաոստների ապստամբությունը դաժանորեն ճնշելու համար: 1991-92 թվականներին Ֆուհիմորիի անմիջական ղեկավարությամբ անց են կացվել օպերացիաներ, որոնց արդյունքում գնդակահարվել է 25 ապստամբ: Նախկին նախագահն անում է ամեն ինչ՝ այդ հանցագործությունը պարտակելու համար: Բացի այդ, Ֆուհիմորիին մեղադրում են մարդկանց՝ 1 լրագրողի եւ 1 բիզնեսմենի առեւանգման մեջ: Պերուի նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում: «Գազետա» թերթը հիշեցնում է, որ նրա 10-ամյա ղեկավարությունն ավարտվել է 2000 թվականին, երբ Ֆուհիմորին փախել էր Ճապոնիա՝ իր մերձավորների հետ կապված սկանդալի պատճառով: 2005 թվականին Ֆուհիմորին եկել է Չիլի, որտեղ եւ ձերբակալվել էր ու փոխանցվել Պերուիի իշխանություններին: