Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաճգնաժամային ծրագրերից գոհ են

Ապրիլ 09,2009 00:00

Հանրապետության ընթացիկ տնտեսական իրավիճակի քննարկման նպատակով երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ միության ավելի քան երեք տասնյակ ընկերությունների, ձեռնարկությունների ղեկավարներն իրենց կարծիքներն ու առաջարկություններն են ներկայացրել ներկայիս տնտեսության իրավիճակի վերաբերյալ:

Վ. Սաֆարյանի ներկայացմամբ, իրենք քննարկել են կառավարության հակաճգնաժամային ծրագիրը եւ ըստ էության համամիտ են այդ ծրագրում ամրագրված մոտեցումներին: Նրա խոսքերով, հատկապես կարեւոր են կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում տեղական արտադրության խթանման, վարկավորման ծավալների մեծացման, հարկային քաղաքականության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները: Վ. Սաֆարյանը նշել է, որ իրենց միությունը ապրանքարտադրողների միջազգային միության անդամ է եւ կարող է օգտագործել իր հնարավորությունները՝ հայկական ապրանքների արտահանման հարցերի լուծման համար:

Տ. Սարգսյանի հավաստմամբ էլ, նման խորհրդակցությունները լինելու են պարբերական, քանի որ հնարավորություն են տալիս կառավարությանը քննարկվող հարցերի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու: Այս մասին տեղեկացնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել