Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներին վաճառել են ապօրինի թույներ

Ապրիլ 09,2009 00:00

\"\"Մայրաքաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում երեկ հայտնաբերվել է քիմիական նյութերի ապօրինի արտադրամաս: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, առանց պետական արտոնագրի եւ գրանցման, քիմիական նյութերի արտադրությամբ է զբաղվել քաղաքացի Աշոտ Մելիքյանը: Ձեռնարկատերը զբաղվել է բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրությամբ եւ վաճառքով: Հարկայինի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում առկա են եղել գյուղատնտեսական թունաքիմիկատներ, քիմիական կիսաֆաբրիկատներ եւ տարբեր նյութերի խառնուրդներ, ընդհանուր առմամբ՝ 1350 կիլոգրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել