Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 8

Ապրիլ 08,2009 00:00

\"\"ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն: Մի կաշկանդվեք, ամեն ինչ դեռ առջեւում է:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից սկսած՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթներ ստանալով: Մի քիչ էլ մտածեք ձեր անձնական կյանքը կարգավորելու մասին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: Ձեզ ավելի կոռեկտ պահեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Բացահայտում արած չեք լինի, եթե պարզեք, որ գործընկերներն ու մտերիմները միշտ պատրաստ են ձեզ օգնել: Եթե ինչ-որ բանի կարիք ունեք՝ դիմեք նրանց:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր սիրելիի հանդեպ ցուցաբերած ձեր անտարբեր վերաբերմունքի շնորհիվ անցանկալի խոսակցություններ կլինեն: Երեկոյան հնարավոր է տխրեք:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր մի կողմ դրեք ամեն ինչ եւ օրը նվիրեք ընտանիքին: Ավելի շատ ժամանակ անցկացրեք երեխաների հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ֆինանսական հարցերում մեծ հաջողություններ կունենաք: Խոշոր գնումներ կատարելիս դուք շահողի դերում կլինեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր հնարավոր է հաճելի sms կամ փոքրիկ նվեր ստանաք: Չի բացառվում, որ անակնկալ հանդիպում ունենաք:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ձեր հոգում ու մտքում ամեն ինչ խառնվել է: Ստեղծված լաբիրինթոսից դուրս գալու համար անհրաժեշտ է ուժեղ լինել ու մոռանալ անհաջող սերը:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր ձեզ մոտ անցյալը վերադարձնելու ցանկություն կառաջանա: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել