Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ

Ապրիլ 08,2009 00:00

www.qahana.am կայքի «վերջին հարցեր» էջում մարդիկ հնարավորություն ունեն հոգեւոր սպասավորներին հղել բազմաբնույթ հարցեր՝ փորձելով ստանալ դրանց պատասխանները: Այս անգամ կայքի այցելուներից մեկին հետաքրքրել էր, թե կնոջ եկեղեցի մտնելն առանց գլխաշորի՝ մե՞ղք է:

Ըստ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի. «Ոչ թե մեղք է, այլ ճիշտ չէ: Ցանկացած հաստատություն կամ կազմակերպություն ունի որոշակի կանոններ, որտեղ անձը պարտավոր է դրանք կիրառել: Բացի այդ, եկեղեցում կնոջ գլխաշորով գտնվելն ավանդված է, ինչպես գրված է Աստվածաշնչում. «Եվ դուք ինքնե՜րդ դատեցեք, վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղոթքի կանգնել Աստծու առաջ» (Ա Կորնթաց. 11:13): Այսպիսով, կինն աղոթելիս պարտավոր է գլուխը ծածկել եկեղեցում: Եթե կինը տանն էլ աղոթում է, պետք է գլուխը ծածկի»:

Մեկ այլ հարց. «5 տարի առաջ բաժանվել եմ կնոջիցս՝ նրա դավաճանության պատճառով: Ցանկանում եմ կրկին եկեղեցով ամուսնանալ: Կարո՞ղ է կրկին կնքահայր լինել իմ առաջին ամուսնության կնքահայրը: Արդյո՞ք արգելված չէ»։

Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը պատասխանել է. «Նախ դուք խորհրդակցեք ձեզ պսակող քահանայի հետ: Եկեղեցին ամուսնալուծումն ընդունում է, եթե ամուսիններից մեկը դավաճանում է: Դուք կարող եք ուրիշի հետ ամուսնանալ: Ինչ վերաբերում է կնքահորը, ապա, ըստ եկեղեցու կանոնի՝ ամուսնության կնքահայրը կոչվում է խաչեղբայր: Ոչ մի արգելք չկա, որ առաջին ամուսնության խաչեղբայրը երկրորդ ամուսնության խաչեղբայրն էլ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել