Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՄԱՍՈՒՏՐԱՅԻ «ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ ՀԱՍՑՐԵԼ Է ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ

Ապրիլ 08,2009 00:00

Տարեց ամուսիններին տեղափոխել են հիվանդանոց, երբ վերջիններս գտնվում էին «ողջագուրվելու» «ինդրանի» դիրքում։

Ըստ tert.am-ի, 51-ամյա Վալենտինա Շ.-ն եւ նրա քաղաքացիական ամուսինը՝ 56-ամյա Իվան Ս.-ն տուժել են ընկերների նվիրած «սիրո վարպետություն» ուսուցանող Կամասուտրայի պատճառով։

«Այդ ամենին հնարավոր չէր նայել առանց ժպիտի,- պատմել է Life.ru-ի թղթակցին փրկարարներից մեկը, ով այդ գիշեր ժամանել էր դեպքի վայր,- երկու արդեն ոչ այնքան երիտասարդ սիրեկաններ մի այնպիսի դիրքում էին…»։

Մարտի 19-ի կեսգիշերին վերոնշյալ սիրեկանները որոշել էին փորձել «ինդրանի» անվանումը կրող դիրքը. կինը՝ միսիոներական, իսկ տղամարդը՝ «գերիշխող» դիրքում է, բայց… շրջված 180 աստիճանով…

Ամենահետաքրքիր պահին կնոջ մոտ ջղաձգություն է սկսվել եւ տղամարդը հայտնվել է ծուղակում ու չի կարողացել դուրս պրծնել։ Երկու ժամ նրանք փորձում էին ազատվել ինքնուրույն, բայց հետո հասկացան, որ ժամանակն է դիմել մասնագետների օգնությանը։

Բժիշկների խոսքերով, տղամարդը բռնի ուժով դուրս է պրծել ու փախուստի դիմել, իսկ նրա դժբախտ «խաղակիցն» արյունոտված պառկած էր անկողնում: «Կնոջը անմիջապես տեղափոխել են վիրահատարան, ինչի շնորհիվ նրա կյանքը կարողացել ենք փրկել,- ասել է վիրաբույժը,- իսկ նրա «անփորձ» սիրեկանին դեռ փնտրում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել