Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԸ՝ «ՈՍԿՈՎ»

Ապրիլ 08,2009 00:00

Արդեն մի քանի օր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը մրցապայքարն սկսեց երեկ՝ տղամարդկանց մինչեւ 69 կգ քաշային կարգում: Ու այն պսակվեց ոսկե մեդալով: Մեր երկրին հաղթանակ բերեց Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին: Նա երկամարտում ցույց տվեց 336 կգ արդյունք: Առաքելը փոքր «ոսկու» արժանացավ նաեւ պոկում վարժությունում՝ 151 կգ, իսկ հրումում սանձելով 185 կգ ծանրաձողը՝ արժանացավ այդ մրցաձեւում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին:

Ցավոք, այս քաշային կարգում մեր երկրորդ մասնակիցը՝ Գեւորգ Կակոյանը, հրում վարժությունում ստացավ զրո միավոր եւ զրկվեց բարձր տեղերի համար պայքարելու հեռանկարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել