Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՇՆԵՎՈՒՄ

Ապրիլ 08,2009 00:00

\"\"Մոլդովայի մայրաքաղաքում շարունակվում են բախումները ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության եւ ոստիկանության միջեւ: Հանրահավաքի մասնակիցները փորձել են գրավել նախագահի նստավայրը, սակայն իրավապահները կարողացել են դիմակայել: Դրանից հետո ընդդիմության կողմնակիցներին հաջողվել է ներխուժել խորհրդարանի շենք, որի պատուհաններից սկսեցել են շպրտել համակարգիչներ եւ կահույք: 2 կողմից էլ կան տուժածներ: Ոստիկանության ներկայացուցիչները ընդդիմության գործողությունները բնութագրել են իբրեւ զանգվածային անկարգություններ, սակայն խոստանում են անել ամեն ինչ, որպեսզի զոհեր չլինեն: Հանրահավաքի մասնակիցներն այրում են ընտրություններում հաղթած կոմունիստների կարմիր դրոշները, վանկարկում են հակակոմունիստական կարգախոսներ, զերծ չեն մնում նաեւ ազգայնամոլական հայտարարություններից: «Երեկ մեզնից գողացան ընտրությունները: Մենք դուրս չենք գա հրապարակից մինչեւ չվերականգնվի արդարությունը: ԿԸՀ-ի կողմից հայտարարված արդյունքները չեն արտացոլում իրականությունը»,- երեկ լրագրողներին ասաց «Լիբերալ-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատը: Մոլդովայի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ «զանգվածային անկարգություններ» հոդվածով: Իրավապահները գտնում են, որ ընդդիմությունը թույլ տվեց, որպեսզի ցուցարարները դառնան անվերահսկելի ամբոխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել