Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԵՆ

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Մոտ 1 ամիս է՝ թիվ 36 ավտոբուսը, որը սպասարկում է Նոր Նորքի զանգված-Չարբախ երթուղագիծը, չի գործում: Օրերս «Առավոտին» էին դիմել այդ երթուղուց օգտվող ուղեւորներ, դժգոհելով, որ կանգառում ժամերով սպասում են, բայց 36-ն այդպես էլ չի գալիս, չնայած որոշ ժամանակ առաջ ավտոբուսը նորմալ սպասարկել է: «Սկսել էինք մարդավարի երթեւեկել, բայց մեր ուրախությունը կարճ տեւեց: Նորից մի կերպ խցկվում ենք մարշրուտկա ու մի ոտքի վրա տեղ հասնում: Ավտոբուսը լավ էր, էլի, ազատ տեղեր շատ էր լինում, եթե նույնիսկ նստելու տեղ չէր էլ լինում, կանգնած էլ շատ հարմար էր երթեւեկելը: Իսկ մարշրուտկաներում, պատկերացնո՞ւմ եք Չարբախից Նոր Նորք՝ կռացած, կծկված, իրար վրա ելած ոնց կգնանք: Թե ինչո՞ւ հանեցին ավտոբուսները, չեն էլ ասում: Շատ հարմար ու քաղաքակիրթ տրանսպորտ էր»:

Այս առնչությամբ, «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Յուրա Գալստյանն «Առավոտի» հետ զրուցում վստահեցրեց, որ 36 համարի բոլոր ավտոբուսները չէ, որ գծից հանվել են. «Այդ երթուղագծում էլի կան ավտոբուսներ: Պարզապես, դրանք վարկով վերցված մեքենաներ են, վարկը մուծելու խնդիր է եղել, ինչի պատճառով մի քանի մեքենա կալանքի տակ է: Հիմա բանակցություններ են գնում, խնդիրը կլուծվի, նորից երթուղի դուրս կգան: Ու խնդիրը ոչ միայն 36-ի հետ է կապված, շատ գծատերեր վարկը մուծելու խնդիր ունեն, իրենց մեքենաներն էլ են կալանքի տակ: Օրինակ՝ 25 համարը: 36-ի գծում 10 ավտոբուս կա, որից, այս պահի դրությամբ, 7-ը աշխատում է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել