Անցած 3 օրվա ընթացքում ԱՄՆ-ում տեղի է ունեցել զանգվածային սպանությունների 3 դեպք, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Ապրիլի 4-ին 23-ամյա տղամարդը բարիկադներով պատնեշել է իր տունը եւ, զինված դիմադրություն ցույց տալով, սպանել է 3 ոստիկանի, որից հետո ձերբակալվել է: Նույն օրը Վաշինգտոն նահանգում աշխատանքը կորցրած 35-ամյա հայրը սպանել է իր 5 երեխաներին՝ 7-16 տարեկան, եւ հայտնաբերվել է մահացած: Բայց ամենացնցող սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ 42-ամյա ԱՄՆ քաղաքացի Ջիվերլի Վոնգը ներխուժել է Ամերիկյան քաղաքացիական ասոցիացիայի շենք՝ այն ժամանակ, երբ այնտեղ քննություն էր ընթանում ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար: Վոնգը պատանդ է վերցրել, սպանել 14 հոգու, վիրավորել է 26-ին, որից հետո ինքնասպանություն է գործել: