Երեւանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Հռիփսիմե Մաճկալյանը նշանակվել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գծով վարչության պետի տեղակալ: Մինչ այս, Հռիփսիմե Մաճկալյանը նույն բուհում երկու տարի համակարգչային օպերատոր էր: Հատուկ Հռիփսիմե Մաճկալյանի համար մանկավարժականում մի սենյակ նորոգվել եւ նոր կահույքով համալրվել է: Ինչպես պնդում են մանկավարժականի որոշ դասախոսներ՝ Հռիփսիմե Մաճկալյանի խոսքը ռեկտորի մոտ «ասնավանի ա». «Եթե Մաճկալյանին դուր չեկար, հաշվի, որ ռեկտորի հետ պրոբլեմներ ունես»: Ռեկտորը նրան է վստահում ինչպես բուհի, այնպես էլ մագիստրատուրայի ընդունելության քննությունների կազմակերպման մի շարք կարեւոր հարցեր: Մեր աղբյուրների համաձայն, Հռիփսիմե Մաճկալյանի հանդեպ այս վերաբերմունքի պատճառը նրա եւ բուհի ռեկտորի անձնական ջերմ հարաբերություններն են: