Ինչպես հայտնի է՝ վերոհիշյալ դպրոցում կառավարման խորհրդի անդամները դատի են տվել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին՝ իրենց լիազորությունները «անօրինական» դադարեցնելու պատճառով: Մինչ դատարանում վիճարկվում է այդ հարցը, երեկ կառավարման խորհրդի «նորընտիր» կազմը պատրաստվում էր դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնել: Սակայն մրցույթը չկայացավ, քանի որ դատական ակտերի հարկադիր կատարողները դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին ներկայացրին ՀՀ վարչական դատարանի կատարողական թերթիկը, որով մինչեւ վճռի կայացումը արգելվում է «Գյումրու թիվ 19 դպրոց ՊՌԱԿ–ի՝ Շիրակի մարզպետի 2009թ. փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի կազմի գործունեությունը», ու նաեւ կասեցվում են այդ կազմի կայացրած բոլոր որոշումներով պայմանավորված գործողությունները: Տեղեկացնենք, որ այս անգամ մրցույթին մասնակցում էր մեկ թեկնածու՝ Գյումրիի թիվ 32 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության նախկին ուսուցչուհի Նունե Սահրադյանը: