Տավուշի մարզում շատ տարածված է սպիտակ փոքր կտորների վրա հայկական գորգերի զարդանախշերի ասեղնագործումը: Շուրջ մեկ ամսվա տքնաջան, մանրակրկիտ աշխատանքի արդյունքը տեղացի միջնորդ գնորդները գնահատում են 3 հազար դրամ: Միջնորդների միջոցով դրանք արտահանվում են ԱՄՆ: Սահմանամերձ մարզում նման միջնորդներ կան, որոնցից յուրաքանչյուրը տասնյակ կանանց եւ աղջիկների բաժանում է մեր ազգային գորգերի լուսապատկերները, կտորը եւ թելը: Գործազուրկ կանայք էլ ճարահատյալ, իրենց աչքի լույսի հաշվին, փորձում են ընտանեկան բյուջեն համալրել: Բայց գրոշներ են վաստակում, մեծ-մեծ փողերը մնում են միջնորդներին: