Լրահոս
Օրվա լրահոսը

Դրսո՞ւմ են կորչում

Ապրիլ 07,2009 00:00

Արտերկրից մեր երկիր առաքված ծանրոցներն ու նամակները կամ տեղ չեն հասնում, կամ հասնում են վնասված ու թալանված: Նման դժգոհություն մեր խմբագրությունը շատ հաճախ է ստանում: Չնայած դրան, ծանրոցների ու նամակների համար պատասխանատու «Հայփոստ» ընկերությունը վստահեցնում է, որ կորուստները մեր երկրից դուրս են տեղի ունենում: Ընկերության լրատվական բաժնի ղեկավար Դավիթ Ղամբարյանի պարզաբանմամբ, ծանրոցների փոխադրման անվտանգությունը ապահովում են համապատասխան երկրների փոխադրող կազմակերպությունները. «Ներկայումս արտերկիր ուղարկվող փոստի մեծ մասը փոխադրվում է օդային ճանապարհով, եւ քանի որ օրական ուղիղ չվերթների սակավության խնդիր կա, այդ պատճառով փոստի վնասման եւ կորստի հավանականությունը մեծանում է, ինչն էլ պայմանավորված է տարանցիկ երկրներում առաքանիների բեռնաթափման եւ բեռնավորման հետ»:

Ըստ Դ. Ղամբարյանի` ծանրոցի կորստի կամ վնասման պարագայում անցկացվում է պարզաբանում համապատասխան բաժինների կողմից, թե ինչ պատճառներով եւ որտեղ է տեղի ունեցել դեպքը, ըստ այդմ էլ՝ մեղավոր կողմից գանձվում է համապատասխան փոխհատուցման գումար: Նշված բոլոր գործընթացները կարգավորվում են Միջազգային փոստային միության կողմից սահմանված կանոնակարգերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել