Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ՓՈԽԵԼ

Ապրիլ 07,2009 00:00

\"\"

Երեկ Անկարայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին չի փոխել. «Ես իմ տեսակետները չեմ փոխել: Բայց ես կուզեի կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել՝ լուծելով իրենց ողբերգական ու դժվարին պատմության խնդիրները, այս պայմաններում ողջ աշխարհը նրանց պետք է աջակցի: Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում՝ այս մի խնդրի լուծումը: Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել: Ես նախագահին ասացի, որ ցանկանում եմ որքան հնարավոր է կառուցողական դիրք բռնել, որպեսզի այս հարցերը արագորեն լուծվեն: Իմ զգացողությունն այնպիսին է, որ այդ գործընթացները արագորեն են զարգանում: Ես կուզեի նաեւ ասել, որ այս բոլոր խնդիրների լուծման ընթացքում մենք համագործակցելու ենք, որպեսզի ամենակարեւոր կողմերը՝ թուրքերն ու հայերը կարողանան կառուցողաբար հասնել ընդհանուր հայտարարի: Իմ ցանկությունը մեկն է՝ քաջալերել նախագահ Գյուլին, որպեսզի նա առաջ շարժվի այս՝ արդեն իսկ արդյունավետ բանակցությունների ճանապարհով: Ես չէի ցանկանա, որպեսզի Միացյալ Նահանգները թեքվեր դեպի այս կամ այն բանակցային կողմը, քանի դեռ նրանք արդյունավետ բանակցությունների փուլում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել