«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «7 օր» կայքէջի թղթակցի խնդրանքով անդրադառնալով այն իրողությանը, որ ՀԱԿ անդամ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը Կոնգրեսի ու նրա ղեկավարության մասին վարկաբեկող հայտարարություններ է անում, սակայն շարունակում է մնալ ՀԱԿ համամասնական ցուցակում՝ ասել է. «Քաղաքականության մեջ միշտ էլ գործել է ծաղրածուների ինստիտուտը: ՀԱԿ-ի տակտիկական սխալն այն է եղել, որ ինքն էլ է որոշել օգտվել այդ ինստիտուտից: Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին ես երբեք լուրջ չեմ վերաբերվել»: Սուրեն Սուրենյանցը նաեւ հավելել է. «Կարծում եմ, ՀԱԿ-ը պետք է սկզբունքայնություն դրսեւորի եւ ծաղրածուին ուղարկի կրկես»: