Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐՔԵՐԻ ԳՈՐԾԸ»՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Ապրիլ 03,2009 00:00

Մուսուլմանական հանրությունը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Օրենբուրգի շրջանի Բուգուռուսլանի դատարանի որոշման դեմ: Ըստ այդ որոշման, իսլամական 16 գիրք ճանաչվել է ահաբեկչական: «Գազետա.ռու»-ի տեղեկացմամբ, Ռուսաստանի մուսուլմանների հոգեւոր խորհուրդը հայտնել է, որ առաջիկայում դիմելու է ՌԴ նախագահին:

«Սեւ ցուցակում» ներառված են հրապարակումներ, գրքեր կամ ֆիլմեր, որոնք դատարանի կողմից համարվել են որպես ահաբեկչական նյութեր: Արգելված գրականության հերթական ցուցակը հրատարակվել է 2007 թ. դեկտեմբերին՝ «Ռոսիյսկայա գազետա»-ում: Դրանց թվում են 16 իսլամական գրքերից՝ «Իսլամական դավանանքի հիմունքներ», «Ալլահի օրենքների սահմանումը», «Իսլամն այսօր» եւ այլն:

«Հունվարի 21-ին ես դիմեցի Բուգուռուսլանի դատարան՝ գործի նյութերին ծանոթանալու համար,- ասում է փաստաբան Ռուստեմ Վալիուրինը,- հիմնավորելով, որ դատարանի որոշումները դիպչում են իմ եւ իմ վստահորդների իրավունքներին»: Սակայն դատարանը պարոն Վալիուրինին մերժեց: Այդ պատճառով էլ Վալիուրինը որոշեց դիմել ԵԴ:

Իրավաբանի կարծիքով, արգելված գրքերը «խախտում են անսահմանափակ շրջանակների անձանց իրավունքները»: ԵԴ գանգատում ասվում է, որ «խախտված է անհրաժեշտ տեղեկատվությունն առանց խոչընդոտի ստանալու իրավունքը», այդ թվում՝ «մտահղացումների, կարծիքների, նաեւ՝ նորությունների տարածումը»: «Հուսով եմ, որ Ռուսաստանի իշխանությունները խելամտություն կցուցաբերեն եւ կհամաձայնեն չեղյալ համարել դատական այդ անհասկանալի որոշումը: Կարծում եմ, որ մուսուլմանները կշահեն այս գործը ԵԴ-ում, քանի որ պարզ երեւում է՝ մարդու իրավունքների խախտումը եւ բոլոր մեղադրանքները, որոնք վերաբերում են իսլամական գրականությանը՝ անհեթեթություն են»,- նշել է մուսուլմանների շահերի ներկայացուցիչը:

Մուսուլմանները գտնում են, որ խախտվել են իրենց դատական պաշտպանության, արդար դատաքննության եւ տեղեկություններ ստանալու իրավունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել