Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»

Ապրիլ 03,2009 00:00

Բեսո Կապչելաշվիլիի եւ Լուսինե Պառավյանի «Սուտ» ֆիլմը 2009-ի փետրվարին Թբիլիսիի «Ռուսթավելի» կինոթատրոնում տեղի ունեցած «Խաչմերուկում» տարածաշրջանային աշխատանքային փառատոնում հաղթող է ճանաչվել «լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում: «Մեր նպատակն էր, անկախ տարածաշրջանային կոնֆլիկտից, ցույց տալ, որ կարելի է համագործակցել եւ ֆիլմ ստեղծել: Մարդկային հարաբերությունների, կոնֆլիկտի թեմային աշխատում էինք չանդրադառնալ՝ վեճի չբռնվելու համար»,- ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Պառավյանը:

Հայաստանցի, ադրբեջանցի եւ վրացի լրագրության եւ ռեժիսուրայի ֆակուլտետի ուսանողները այս տարի համատեղ 21 ֆիլմ են ստեղծել, յուրաքանչյուրը 7 րոպե տեւողությամբ:

«Ինտերնյուս» հ/կ-ի «Արվեստանոց խաչմերուկում» նախագծի շրջանակներում ուսանողները վավերագրական կինոյի արտադրության դասընթացներ են անցնում, ապա սկսում աշխատել իրենց սեփական ֆիլմերի վրա: Յուրաքանչյուր ստեղծագործական խմբում ընդգրկվում է երկու հոգի՝ տարբեր երկրներից:

«Լինում են բարդություններ, տարաձայնություններ, վեճեր, բայց կարողացել ենք ուսանողների համար մասնագիտական տեսանկյունից համագործակցության դաշտ ստեղծել: Սա երկխոսության, իրար հասկանալու գործընթաց է»,- Մոսկվայի տանը տեղի ունեցած միջոցառման, ֆիլմերի ցուցադրման ժամանակ ասաց «Ինտերնյուս» հ/կ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Նախագծի իրականացման 2 տարվա ընթացքում մասնակցել են 3 երկրների 72 ուսանողներ, ստեղծվել է 42 համատեղ ֆիլմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել