Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Негодяй»-ը դու ես

Ապրիլ 03,2009 00:00

ՀՖՖ-ի հայտարարությունը

Ապրիլի 1-ին Էստոնիայի որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիային մեղադրում է ոչ պարկեշտ պահվածքի մեջ:

Այդ առիթով ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը երեկ ֆեդերացիայի պաշտոնական կայքէջին տվել է հետեւյալ պարզաբանումը:

«Դժվար է պատկերացնել, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է իրեն այդպիսի հայտարարություններ թույլ տալ, առավել եւս, որ մենք միշտ լավ, կարելի է ասել, ընկերական հարաբերություններ ենք ունեցել Էստոնիայի ֆեդերացիայի հետ: Իրականում եղել է այսպես: Հայաստանի հավաքականի՝ Տալլին ժամանելուն պես, Էստոնիայի ֆեդերացիայի ներկայացուցչուհին հայտնեց, որ նախորդ օրը Տալլինում անձրեւային եղանակ էր եւ «Ա Լե Կոկ» մարզադաշտը, որտեղ պետք է տեղի ունենար Էստոնիա-Հայաստան հանդիպումը, վատ վիճակում էր, եւ հնարավոր էր, որ մեր նախախաղային մարզումն անցկացվեր հարեւանությամբ գտնվող արհեստական խոտածածկով դաշտում: Ինչպես եւ նախատեսված էր, տեղի ժամանակով 17.00-ին Հայաստանի հավաքականը ժամանեց «Ա Լե Կոկ» մարզադաշտ: Եղանակը բարենպաստ էր ամբողջ օրվա ընթացքում, եւ մեր կարծիքով՝ խաղադաշտը նախախաղային մարզման համար գտնվում էր նորմալ վիճակում, եւ մեզ թույլատրեցին, սակայն խնդրելով, որքան հնարավոր է, քիչ վարժություններ անել գնդակով: Ֆուտբոլիստները չհասցրեցին մտնել խաղադաշտ, երբ տրիբունաներից մեր պատվիրակության վրա մի մարդ հարձակվեց՝ անպարկեշտ խոսքեր հնչեցնելով: Բառացիորեն եմ մեջբերում «Негодяи, сволочи»: Քիչ անց պարզվեց, որ դա Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակն էր: Հայհոյանքները չշարունակելու եւ պարկեշտ պահվածք դրսեւորելու մեր բազմաթիվ խնդրանքներին հակառակ՝ նա շարունակեց հարձակվել մեր ֆուտբոլիստների վրա: Միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հաջողվեց նրան հանգստացնել, որից հետո մեր ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեց հավաքականը դուրս բերել դաշտից: Իսկ ինչ վերաբերում է Պոհլակի սպառնալից հայտարարությանը, թե ինչ է լինելու մեզ հետ, եթե վիճակահանությամբ մեկ անգամ էլ ընկնենք նույն խումբ, ասեմ, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ մեր երիտասարդական եւ կանանց հավաքականները արդեն միեւնույն խմբում են, եւ մենք հակառակը, էլ ավելի լավ ընդունելություն կկազմակերպենք, որպեսզի նա հասկանա, թե որն է իսկական հյուրընկալությունը:

Իսկ թե այս պատմությունում ո՞վ է սխալ եւ ո՞վ՝ ճիշտ, փաստում են բազմաթիվ այն ներողությունները, որոնք մեզ հնչեցրին էստոնացի գործընկերները, որոնց համար իրենց նախագահի այդպիսի պահվածքը նույնպես անակնկալ էր: Ի դեպ, Պոլհակը արդեն ցանկություն է հայտնել հանդիպել Ռուբեն Հայրապետյանին եւ նրանից ներողություն խնդրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել