Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ

Ապրիլ 03,2009 00:00

\"\"Դուք կոնֆլիկտային անձնավորությո՞ւն եք

Արդյոք կոնֆլիկտը սարսափելի՞ է, ինչպես թվում է առաջին հայացքից։ Իսկ եթե փորձենք դրանից օգուտներ քաղե՞լ։ Որպեսզի բացահայտեք՝ դուք կոնֆլիկտային անձնավորությո՞ւն եք, թե՞ ոչ, ներկայացվող թեստի հարցերին պատասխանեք «այո»- 4 միավոր, «ոչ»- 2 միավոր, կամ՝ «դժվարանում եմ պատասխանել»- 0 միավոր։

1. Անծանոթ մարդկանց գրավելու-զարմացնելու արվեստը հոգեհարազա՞տ է ձեզ։

2. Կարո՞ղ եք «խելառ» ձեւանալ եւ արժանանալ ուրիշների ուշադրությանն ու զվարճացնել նրանց։

3. Դուք տիրապետո՞ւմ եք դերասանական վարպետության կանոններին։

4. Կարո՞ղ է, արդյոք, ուրիշներին թվալ, որ ձեր ապրումները խորն են, քան իրականում է։

5. Հավաքույթներում դուք եզակի դեպքերո՞ւմ եք հայտնվում ուշադրության կենտրոնում։

6. Տարբեր իրավիճակներում ձեզ տարբեր կե՞րպ եք պահում, թե՞ միշտ նույնն եք:

7. Ձեր գործերում եւ մարդկանց հետ հարաբերություններում ձգտո՞ւմ եք լինել այնպիսին, ինչպիսին ձեզ ցանկանում են տեսնել։

8. Պնդում եք միայն այն, ինչում լիարժեքորեն համոզվա՞ծ եք։

9. Կարո՞ղ եք ընկերասեր լինել նույնիսկ նրանց նկատմամբ, ում չեք հանդուրժում։

10. Միշտ այնպիսի՞ն եք, ինչպիսին թվում եք։

Իսկ այժմ հաշվեք ձեր հավաքած միավորները։

22 եւ ավելի միավոր:

Դուք նրբանկատ եւ խաղաղասեր անձնավորություն եք, հմտորեն շրջանցում եք վեճերն ու կոնֆլիկտները, հաղթահարում կրիտիկական պահերը՝ աշխատանքի վայրում եւ տանը։ «Պլատոնը իմ ընկերն է, բայց արդարությունը ավելի թանկ է» արտահայտությունը երբեք չի եղել ձեր կարգախոսը։ Գուցե հենց այդ է պատճառը, որ երբեմն ձեզ «հարմարվող» են անվանում։ Զինվեք խիզախությամբ, եւ եթե իրավիճակը պահանջում է՝ արտահայտեք ձեր անհամաձայնությունը։

12-20 միավոր:

Դուք թվացյալ կոնֆլիկտային անձնավորություն եք, եւ իրականում միայն հակաճառում եք, երբ այլ ելք չունեք եւ սպառված են բոլոր միջոցները։ Դուք պնդում եք ձեր կարծիքը՝ չմտածելով այն մասին, թե դա ինչպես կազդի ձեր աշխատանքային կամ ընկերական հարաբերությունների վրա։ Սակայն դուք աչալուրջ եք, կոռեկտ, վեճը չեք վերածում վիրավորանքների եւ դա է պատճառը, որ ձեզ հարգում են։

Մինչեւ 10 միավոր:

Վեճերն ու կոնֆլիկտները ձեր օդն ու ջուրն են, առանց դրանց չեք կարող ապրել։ Սիրում եք քննադատել ուրիշներին, բայց երբ լսեք ձեզ ուղղված ինչ-որ նկատողություն, ապա նրան «հում-հում» կուտեք։ Ձեր քննադատությունը՝ քննադատության համար է, ոչ թե գործի օգտակարության։ Շատ դժվար է նրանց համար, ովքեր ձեր կողքին են՝ աշխատավայրում եւ տանը։ Կոպտությունն ու անզսպվածությունը ձեզնից վանում են մարդկանց, որի պատճառով էլ չունեք իսկական ընկերներ։ Մի խոսքով՝ աշխատեք փոխել ձեր հանդուգն բնավորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել