Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեհերի նպատակը թիմային հաղթող դառնալն էր

Ապրիլ 03,2009 00:00

\"\"Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Վարշավայում անցկացված սիրողական բռնցքամարտի Ֆելիքս Շտամի միջազգային մրցաշարում լեհ բժիշկը 91 կգ քաշային կարգում հանդես եկող հայաստանցի Ցոլակ Անանիկյանին հանիրավի արգելել էր հանդես գալ եզրափակիչ մենամարտում, որտեղ նրա մրցակիցը լինելու էր ռինգի տեր երկրի ներկայացուցիչը:

Դա ոչ Լոնդոն-2012-ի վարկանիշային մրցաշար էր, ոչ Եվրոպայի, ոչ աշխարհի առաջնություն: Ինչո՞ւ էին կազմակերպիչները արել ամեն բան՝ այդ մարտը ձախողելու եւ իրենց մարզիկի համար հաղթանակն ապահովելու համար: Եվ մեր պատվիրակությունը, անարդարության դեմն առնելու նպատակով, տեղում ինչ-որ քայլ արե՞լ է: Այս հարցերի պատասխանը երեկ ստացանք մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանից: «Կանոնակարգի համաձայն, բռնցքամարտիկներն ամեն մենամարտից առաջ կշռվում են,- պարզաբանեց պարոն Մեհրաբյանը:- Ցոլակը՝ նույնպես: Նա իրեն լավ էր զգում եւ պատրաստ էր եզրափակիչում էլ առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Սակայն մեզ համար անհասկանալի կերպով մրցումներն սպասարկող բժիշկը հայ բռնցքամարտիկին անգամ կշեռքին բարձրանալ թույլ չտվեց, հայտարարելով, որ Անանիկյանը վնասվածք ունի եւ ինքն արգելում է նրան ռինգ մտնել: Եվ դա այն դեպքում, երբ Ցոլակը նույնիսկ քերծվածք չուներ: Սահմանված կարգի համաձայն, մենք դիմեցինք տեխնիկական կոմիտե: Սակայն նրանք պատասխանեցին, թե որոշումը կայացրել է բժիշկը, եւ իրենք դրան միջամտելու, առավել եւս՝ փոխելու իրավունք չունեն: Համոզված եմ, որ կազմակերպիչներն այդ քայլին գնացել էին մրցաշարի թիմային հաղթողի կոչումն իրենցով անելու նպատակով, ինչը կախված էր խնդրո առարկա մենամարտի ելքից, որի դրական արդյունքին իրենք խիստ կասկածում էին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել