Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ

Ապրիլ 03,2009 00:00

Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդդիմադիր պատգամավորները սպառնացել են գրավել «Ռադա» պառլամենտական հեռուստաալիքը, այն դեպքում, եթե վերջինս չվերսկսի խորհրդարանի նիստի ուղիղ հեռարձակումը: Այդ մասին, ըստ lenta.ru-ի, հայտարարել է «Ռեգինոնների» կուսակցության պատգամավոր Աննա Գերմանը: Նրա խոսքերով, իր կուսակցությունն արդեն ամեն ինչ արել է հեռուստաալիքի ղեկավարությանը աշխատանքից հեռացնելու համար: Հեռուստաալիքը, նրա կարծիքով, որեւէ մեկի, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակի մասնավոր կրպակը չէ: «Մենք պարզապես կգնանք հեռուստաալիք եւ կվերցնենք դրա վերահսկողությունը մեր ձեռքը: Եթե նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում մամուլի ազատություն, մենք պատրաստ ենք դա ցույց տալ»,- հայտարարել է պատգամավորը: Ընդդիմադիրների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ ուղիղ հեռարձակումը դադարեցվել է այն պահից, երբ ապրիլի 2-ի առավոտյան պատգամավորների մի մասը շրջափակել է ամբիոնն ու նախագահությունը եւ պաստառներ է փակցրել, որոնցում քննադատվում են ներկայիս իշխանությունները: Հեռարձակման դադարեցման մասին հրահանգ է տվել Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, որին, ընդդիմադիրների կարծիքով, նեղացրել է մի շարք պաստառների բովանդակությունը: Օրինակ՝ «Լիտվին, քո կոալիցիան թալանում է մարդկանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել