Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ծխախոտը թանկացել է

Ապրիլ 03,2009 00:00

\"\"ԱՄՆ-ում գրեթե 3 անգամ բարձրացել է ծխախոտի դաշնային հարկը: Այժմ վերջինիս բաժինը մեկ տուփի մեջ գերազանցելու է $1-ը: Հարկի նման բարձրացումը ամենամեծն է երկրի ողջ պատմության մեջ: Մեծանալու է ոչ միայն ծխախոտի, այլեւ սիգարների, ծխամորճների եւ ծամելու թութունի հարկը: Ինչպես հաղորդում է BBC-ին, ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը գոյացած միջոցները պատրաստվում է օգտագործել չունեւոր խավերի բժշկական ապահովագրության ծրագիրն իրականացնելու համար: Առողջ ապրելակերպի կողմնակիցները գտնում են, որ ծխախոտի թանկացումը ճգնաժամի պայմաններում կօգնի ամերիկացի ծխամոլներին ազատվել վտանգավոր եւ թանկարժեք սովորությունից: Սիգարետ արտադրողները առայժմ որեւէ ձեւով չեն մեկնաբանել հարկի բարձրացումը, սակայն մի քանի շաբաթ առաջ նրանք արդեն իսկ բարձրացրել են ծխախոտի գները: Հարկերի շեշտակի բարձրացումը ԱՄՆ Կոնգրեսի առաջին քայլն է ծխելու դեմ լայնամասշտաբ կամպանիայի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել