ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԵՏԸ ՓՈԽՎԵԼ Է
ՀՀ փաստաբանական պալատի պաշտոնական կայքէջում՝ www. pastaban.am-ում երեկ հայտնաբերեցինք, որ Հանրային պաշտպանի գրասենյակի տեղեկությունները չեն թարմացվել: Ըստ այդմ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը Միշա Փիլիպոսյանն է, եւ «Բարի գալուստ հանրային պաշտպանի գրասենյակի էջ»-ը ողջունվում է դեռ նրա կողմից: Մինչդեռ, մարտի 14-ին Հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանատու է ընտրվել փաստաբան Մասիս Ղազանչյանը: