Վերջերս սննդի ձեռնարկություններում կատարված ստուգումների արդյունքում, մասնավորպես՝ հացամթերքի, ձվի, պաղպաղակի եւ կաթնամթերքի վաճառքի բաժիններում, արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտնել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նշյալ սննդամթերքները չեն ունեցել պատշաճ մակնշում՝ քաշի եւ օգտագործման ժամկետի վերաբերյալ ու փաթեթավորված չեն եղել: Ա. Պողոսյանը նշել է նաեւ, որ այսօր արտասահմանյան շուկայից հայկական հանքային բուժիչ ջուրը դուրս է մղվել, քանի որ համարվել է անմրցունակ:
Ասոցիացիան իր հայտնաբերած խախտումների վերաբերյալ արձանագրությունները տրամադրել է գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության եւ սննդի անվտանգության վերահսկման վարչություն: