2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալները Հայաստանում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել են 9.7%-ով՝ հասնելով 93.8 մլրդ դրամի ($226 մլն), նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններում: «Արմինֆոյի» տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իրացվել են 81.9 մլրդ դրամի արդյունաբերական ապրանքներ: Այդ թվում, ԱՊՀ երկրներում իրացվել է մոտ 4.9 մլրդ դրամի ապրանք, մնացածը իրացվել է այլ երկրներում:
2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին լեռնաարդյունաբերության ոլորտի արտադրությունը կրճատվել է 1.8%-ով՝ հասնելով 6.9 մլրդ դրամի: Ապրանքների վերամշակման արդյունաբերությունը տվել է 49.9 մլրդ դրամի արտադրանք, ինչը 7.2%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի ոլորտները կրճատվել են 15.7%-ով՝ կազմելով 26.9 մլրդ դրամ: