Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է հարկադիր կատարողը

Ապրիլ 03,2009 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ ձերբակալել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների բաժանմունքի նախկին ավագ հարկադիր կատարող Տ. Գրիգորյանին: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ Տ. Գրիգորյանը, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, իր վարույթում գտնվող կատարողական վարույթներով պարտապանից պահանջատիրոջ օգտին բռնագանձելու պատրվակով 2007թ. մայիսի 29-ին իր աշխատասենյակում ստացել է 3700 ԱՄՆ դոլար գումար: Սակայն ստացած գումարը նա ԴԱՀԿ ծառայության դրամարկղ չի մուտքագրել: Նշված գումարից 2000 ԱՄՆ դոլարը Տ. Գրիգորյանը հանձնել է պարտատիրոջը, ապա, կեղծելով պարտապանների ստորագրությունները, 41 158 եւ 8720 ՀՀ դրամը նրանց անունից մուտքագրել է դրամարկղ՝ որպես կատարողական ծախսեր, իսկ մնացած գումարը՝ 543 082 ՀՀ դրամին համարժեք 1557 ԱՄՆ դոլարը՝ հափշտակել:

Տ. Գրիգորյանը 2007թ. մայիսի 30-ին կարճել է նշված կատարողական վարույթները՝ դրանով իսկ զրկելով պահանջատիրոջը դատարանի վճռով բռնագանձման ենթակա մնացած գումարն ստանալու հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել