Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ չե՞ն աշխատում

Ապրիլ 03,2009 00:00

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկայիս պայմաններում ցանկալի է, որ համաշխարհային տնտեսության համար ընդհանուր խաղի կանոնները հստակեցվեն, որոնք պարտադիր կլինեն բոլոր երկրների համար: Նախարարի ներկայացմամբ. «Ասածիս երեւի ավելի շատ համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամը, որը, սակայն, ավելի շատ այդ խաղի կանոնների մոնիտորինգ է կատարում եւ կիրառում է այն երկրների նկատմամբ, որոնք այդ հիմնադրամից վարկային ռեսուրսներ են ստանում»: Տ. Դավթյանն ասել է նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը ստեղծված տնտեսական իրավիճակում իրենց վրա կարող են ավելի մեծ բեռ եւ պարտականություններ վերցնել: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին վարկ տրամադրելու հարցին, նախարարն ասել է, որ գործընթացն ընթանում է իր հունով, սակայն վարկի տրամադրման ժամկետի փոփոխություն կլինի, թե՝ ոչ, կպարզվի այն ժամանակ, երբ ավարտվի ներկայումս Դումայում բյուջեի փոփոխության հարցի քննարկումից հետո: Ըստ Տ. Դավթյանի, մեր երկիրն այդ վարկը կստանա մայիսի վերջին կամ հունիսին:

Նախարարը նշել է նաեւ, որ այս տարվա բյուջեում կատարված եռամսյակային փոփոխությունները չեն վերաբերում կարեւոր ներդրումային ծրագրերին եւ դրանց համար անհրաժեշտ ծախսերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել