Այս տարվա առաջին երեք ամիսներին Հաշվիչ դրամարկղային մեքենաների կանոնները խախտելու համար՝ Պետեկամուտների կոմիտեն տնտեսվարողներին առաջադրել է 192 միլիոն 625 հազար դրամի տուգանք: Կոմիտեի տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ արձանագրվել է խախտման 2321 դեպք, որից 1174-ը՝ Երեւանում: Խախտումների մեծ մասն արձանագրվել է մանրածախ առեւտրի, հանրային սպասարկման, ավտոսպասարկման եւ բենզալցման կետերում: Արդեն իսկ 5-10 օրով կասեցված է կամ առաջիկա օրերին կկասեցվի մայրաքաղաքի Թումանյան փողոցում գտնվող «Բրաբիոն ֆլորա Սերվիսի» գործունեությունը: Հարկայինի պահանջով ժամանակավորապես կդադարեն գործել նաեւ «Արբատ», «Լիա», «Ամսավա», «Բակալեա», «Պարմա» եւ մի շարք այլ սուպերմարկետներ, ինչպես նաեւ «Ոսկե պատառաքաղ» ռեստորանը եւ «Մայամի» ռեստորանային ու հյուրանոցային համալիրը: Մի քանի օրով աշխատելու իրավունքից կզրկվեն նաեւ ՀԴՄ-ներ չտրամադրած բենզալցակայանները: