Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆՔ, ՈՐԸ ՏԵՎԵՑ 2 ՏԱՐԻ

Ապրիլ 02,2009 00:00

«Առավոտի» ս/թ փետրվարի 19-ի համարում տպագրվել էր «Կապի աշխատանքի պատճառով» հոդվածը: Անդրադարձել էինք, թե ինչպես քաղաքացի Ա. Ստեփանյանը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար 2 տարի առաջ տուգանվել էր, բայց խնդրել էր տարաժամկետում՝ 6 ամսով: 4 ամիս հետո մուծել էր 150 000 դրամ տուգանք, սակայն կապի բաժանմունքի աշխատակցի սխալի հետեւանքով այն փոխանցվել էր այլ հիմնարկություն, ուստի եւ ճանապարհային ոստիկանությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ հնգապատիկ ավելի գումար բռնագանձելու։ Դատական պրոցեսը տեւեց մեկ տարի: Տեղի ունեցավ դատական 9 նիստ: Դատարանն այս տարվա մարտի 25-ին «կարողացավ» վճիռ կայացնել, այն էլ՝ ի վնաս ճանապարհային ոստիկանության: Դատական բոլոր ծախսերը դրվեցին հենց հայցվորի վրա։

Ճանապարհային ոստիկանությունը, 1 տարի առաջ, տեսնելով մուծված գումարի անդորրագիրը, կարող էր դատարանից հետ վերցնել իր հայցը, սակայն չուզեց, քանի որ ճանապարհային ոստիկանության իրավաբան Ժիրիկը հենց առաջին օրվանից հայտնեց, որ գործը մինչեւ վերջ տանելու է, քանի որ չի բավարարվում իր անձնական պահանջը։

Իսկ վարչական դատարանի դատավոր Լ. Սոսյանն էլ անհիմն միտումնավորությամբ 1 տարի երկարաձգեց դատաքննությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել