Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ

Ապրիլ 02,2009 00:00

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

«Առավոտի» տեղեկություններով, մարտի 29-ին Վանաձորի՝ նախկինում «Բաթում» կոչվող ռեստորանին հարող տարածքում դանակահարվել է Հ. Գաբոյանը: Նույն քաղաքի բնակիչ, անչափահաս Վ. Ծաղկյանը վիճաբանել է համաքաղաքացի Հ. Գաբոյանի հետ: Փոխադարձ վիճաբանության ընթացքում Վ. Ծաղկյանը դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Հ. Գաբոյանի կրծքավանդակին եւ որովայնին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Դեպքի վայրում պատահաբար գտնվող անձանց կողմից Հ. Գաբոյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է բուժօգնություն: Հ. Գաբոյանի կյանքը հաջողվել է փրկել:

Վ. Ծաղկյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: «Առավոտի» տեղեկություններով, անչափահաս հանցագործը Վանաձորի ոստիկանության աշխատակից Ենոք Ծաղկյանի որդին է:

Հիշեցնենք, որ դանակահարության մի դեպք էլ արձանագրվել է Գյումրիում, «Հայկ» ինտերնետ -ակումբում: Ոստիկանի որդին՝ Ա. Գրիգորյանը դանակահարել էր 2 հոգու: Նա նույնպես հայտնաբերվել եւ կալանավորվել է:

Նմանատիպ հանցագործություն կատարելու մեջ էր կասկածվում նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների նախկին դատախազ Ա. Անդրիասյանի որդին, ում գլխավոր դատախազը հեռացրեց աշխատանքից՝ իր որդուն առնչվող հանցագործության քննությունն իր հսկողության տակ պահելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել