Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Ապրիլ 02,2009 00:00

«Առավոտի» տեղեկություններով՝ Հայաստանում հունիս-հուլիս ամիսներին պաշտոնապես բացվելիք Գերմանական համալսարանի ռեկտոր պիտի նշանակվեր ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ստացված տեղեկության իսկությունը ճշտելու համար դիմեցինք պարոն Սաֆրաստյանին: Նա նշեց, որ, իրոք, իրեն ռեկտորի պաշտոնը ստանձնելու առաջարկ եղել է, բայց ինքը մերժել է. «Հրաժարվեցի, քանի որ ես արեւելագիտության ինստիտուտի տնօրենն եմ, եւ ինձ համար ավելի կարեւոր է արեւելագիտությունը: Իսկ ռեկտորի պաշտոնը լրացուցիչ պարտականություններ եւ ժամանակ է պահանջում: Բայց կընտրվեմ համալսարանի գիտական խորհրդի նախագահի պաշտոնում: Իսկ Գերմանական համալսարանի ռեկտորը կլինի գերմանացի հայտնի մի պրոֆեսոր: Համալսարանը երկու մասնաճյուղ է ունենալու, որոնցից մեկը գործելու է Հայաստանում, մյուսը՝ Գերմանիայում, գերմանացի ուսանողների համար: Գաղափար կար, որ համալսարանի երկու մասնաճյուղերն ունենան երկու ռեկտոր, բայց հետո, երբ ես հրաժարվեցի այդ պաշտոնից, իրենք էլ այդ գաղափարից հրաժարվեցին: Ուստի գերմանացի ռեկտորը կղեկավարի երկու մասնաճյուղերն էլ՝ որպես միասնական համակարգ: Հավանական է, որ նա այստեղ ունենա իր տեղակալը»: Իսկ գիտխորհրդի նախագահի պարտականությունների մասին Ռ. Սաֆրաստյանն ասաց. «Գիտխորհրդի մեջ են մտնում դասախոսները եւ ուսանողության ներկայացուցիչներ: Այն մի մարմին է, որ տարեկան մի քանի նիստ է գումարում եւ որոշում հիմնական զարգացման ուղղությունները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել