Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ

Ապրիլ 02,2009 00:00

Երեւանի պետական համալսարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնում կայացած Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթում Մայր բուհը ներկայացնող թիմը գերազանցել է Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների թիմերին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Միջազգային ասպարեզում ամենահեղինակավոր՝ Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը, որը դեռեւս փետրվարի սկզբին ազգային մրցափուլում հաղթող էր ճանաչվել: Հայաստանը Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին 5-րդ անգամ է մասնակցում, իսկ ԵՊՀ-ն ներկայացնող իրավաբանների այս թիմը՝ 2-րդ: Վաշինգտոնում հավաքվել էին աշխարհի 80 երկրների համալսարանների շուրջ 130 թիմեր, որոնք իրենց գիտելիքներն ու հմտությունները չափում էին միջազգային իրավունքի առավել վիճահարույց եւ արդիական հիմնահարցերի ոլորտում: Կրկնօրինակելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի գործերի վարույթի ողջ ընթացակարգը՝ մրցույթն իրենից ներկայացնում էր երկու մտացածին պետությունների միջեւ առաջացած իրավական վեճի կարգավորման գործընթաց եւ բաղկացած էր երկու հավասարազոր փուլերից՝ գրավոր եւ բանավոր: Մրցույթին Մայր բուհի թիմը ներկայացել է հետեւյալ կազմով՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լեւոն Գեւորգյան, Արմենուհի Գառգալոյան, Տարոն Սիմոնյան, նրանց մարզիչ եւ խմբի ղեկավար, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյան, թիմի իրավախորհրդատու՝ նույն ֆակուլտետի դասախոս Սառա Շիրազյան: Մրցելով Իսպանիայի, Սինգապուրի, Գանայի եւ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի համալսարանների ներկայացուցիչների հետ՝ ԵՊՀ թիմը Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթում շահել է Alona E. Evans-ի անվան «Լավագույն գրավոր աշխատանք» 5-րդ մրցանակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել