Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՊՈՈՒԼՍԵՆԻՆ

Ապրիլ 02,2009 00:00

\"\"Երբ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Էստոնիա ազգային հավաքականների՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեր ընտրանու գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենին ազատեց զբաղեցրած պաշտոնից, նրան արագ փոխարինող գտնելու խնդիրը օրակարգային դարձավ: Ճիշտ է, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, բայց գլխավոր մարզիչ հնարավորին չափ շուտ գտնելն անհրաժեշտություն է:

«Regnum» գործակալությունը, վկայակոչելով «Միկայի» տեխնիկական տնօրեն Արմեն Պետիկյանին, չի բացառում, որ Յան Պոուլսենի արդեն նախկին պաշտոնին հավակնողների ցուցակում առաջինը Աշտարակի «Միկա» թիմի գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ՝ 62-ամյա Իվո Շուկաշն է: Նրա հավաստմամբ, Շուկաշը ազգային հավաքականի հետ մեկնել էր Տալլին՝ անձամբ ներկա լինելու Էստոնիա-Հայաստան ազգային հավաքականների պատասխան խաղին: Պետիկյանը հրաժարվել է մեկնաբանել ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր տեղը իրենց ակումբի գլխավոր մարզչին վստահելու հավանականության աստիճանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել