Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրոտիկ հեքիաթներ՝ մեծահասակների համար

Ապրիլ 02,2009 00:00

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում բնակվող՝ մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ Ջորջ Սքոթերսը 80 տարեկան հասակում սկսել է գրքեր գրել, հրատարակել ու վաճառել: 3 գրքի հեղինակ Ջ. Սքոթերսի գրքերում միայն հեքիաթներ են: Նա հեքիաթներ է հորինում, բայց ոչ թե երեխաների, այլ մեծահասակների համար: Հեղինակի հեքիաթները էրոտիկ բնույթի են: Յուրաքանչյուր հեքիաթում մանրամասն նկարագրվում է սեռական հարաբերության որեւէ էքստրեմալ տեսարան: Ջ. Սքոթերսի գրքերը, որոնք տպագրվել են 10 000-ական օրինակով, հաջողությամբ վաճառվում են նաեւ Կալիֆոռնիայից դուրս: Հեղինակը երկու ամսից պատրաստվում է հրատարակել արդեն իր չորրորդ գիրքը, բայց մինչ այդ նա եւս 10 000-ական օրինակով վերահրատարակելու է իր նախորդ 3 գրքերը: Նշենք նաեւ, որ հեքիաթագրի ստեղծագործությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան կինոշուկայում: Այժմ էրոտիկ ֆիլմեր նկարահանող որոշ ռեժիսորներ բանակցում են 80-ամյա հեքիաթագրի հետ, որպեսզի վերջինիս հեքիաթները վերածեն ֆիլմի: Իսկ թե ինչու է Ջ. Սքոթերսը 80 տարեկան հասակում սկսել հեքիաթներ գրել, այն էլ էրոտիկ՝ նա պատասխանել է. «Երբ ես փոքր էի, շատ էի սիրում, երբ ինձ հեքիաթ էին պատմում, բայց քանի որ ես մանկատանն եմ մեծացել, այնտեղ ինձ բախտ չի վիճակվել ամեն օր քնելուց առաջ հեքիաթ լսել: Կարելի է ասել, որ միշտ կարոտ եմ եղել մանկական հեքիաթների: Մանկատանը, երբ դաստիարակը մեզ պառկեցնում էր քնելու, տնօրենը գալիս էր նրա մոտ: Մինչ մենք քնած էինք՝ նրանք սիրով էին զբաղվում… Այսինքն՝ մեծացել եմ էրոտիկ հեքիաթներով: Էրոտիկ հեքիաթներ գրելու միտքն ինձ հետապնդում էր ամբողջ կյանքում, բայց երբ երիտասարդ էի՝ ժամանակ չէր լինում: Այժմ քանի որ ամեն ինչ ունեմ ու ամեն ինչ հասցրել եմ անել, գրելու համար ամենահարմար ժամանակն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել